Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ աշխարհում

Ծխախոտի օգտագործումը. ժողովրդի ձայնը

Ծխախոտի օգտագործումը. ժողովրդի ձայնը

2011 թ. ապրիլի 7-ին Ռուսական տնտեսագիտական դպրոցը ներկայացրեց ծխախոտի օգտագործման դեմ պայքարի միջոցների մասին համառուսաստանյան հարցման արդյունքները:
Ներկայացումը կայացավ «Ռուս բնակչության վերաբերմունքը ծխախոտի օգտագործման դեմ պայքարի միջոցներին» Կլոր սեղանի շրջանակներում, որին մասնակցում էին ՌԴ Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարի օգնական Վ. Նիկիտինան, Դաշնության տեղեկատվական քաղաքականության խորհրդի հանձնաժողովի նախագահ Լ. Բ. Նարուսովան, Մոսկվայի քաղաքային դումայի առողջապահության հանձնաժողովի նախագահ Լ. Վ. Ստեբենկովան, ՌԴ Տնտեսական զարգացման նախարարության Մրցակցության վարչության տնօրեն Ա. Ա. Պիրոժենկոն և այլոք:


2010 թ. դեկտեմբերին կատարված հարցման տվյալներով` ռուսաստանյան բնակչության ճնշող մեծամասնությունը ծխելը համարում է երկրի կարևոր խնդիրներից մեկը:


Հարցմանը մասնակցածների 72%-ը՝ ներառյալ ծխողները, ծխելը համարում են առողջության համար շատ վտանգավոր: Ռուսաստանցիների 59%-ը կարծում են, որ դեռահասների կողմից ծխախոտի օգտագործման գլխավոր պատճառը ծխախոտի հեշտ հասանելիությունն է:


Ինչ վերաբերում է ծխելու դեմ պայքարի մեթոդներին, ապա, համաձայն հարցման, ռուսաստանցիների 80%-ն աջակցում է ծխախոտի դեմ պայքարի ազգային քաղաքականությանը:


Բնակչության մեծամասնությունը (70%) աջակցում է նաև ծխախոտի գների բարձրացմանը, կարծելով, որ դա կօգնի Ռուսաաստանում ծխելու մակարդակը իջեցնելուն:


Դրա հետ մեկտեղ 44%-ը կարծում է, որ ծխելու մակարդակը կիջնի միայն ծխախոտի գների եռակի թանկացման դեպքում, մոտավորապես 75-100 ռուբլի` մեկ տուփի համար: Բայց, այնուամենայնիվ, ռուսաստանցիների 10%-ը դժգոհ կլինի նման թանկացումից:


Տնտեսագիտական դպրոցի կողմից անցկացված հարցման արդյունքները վկայում են, որ ՌԴ բնակչության մեծ մասն աջակցում է պետական քաղաքականությանը` ընդդեմ ծխելու, և երկրում ՌԴ կառավարության կողմից ծխախոտի օգտագործման մակարդակի իջեցմանն ուղղված արդյունավետ միջոցներին՝ նախատեսված 2010-2015 թ.թ. ծխախոտի օգտագործման դեմ պետական քաղաքականության իրականացման կոնցեպցիայով:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ